Փոխարժեքներ
20 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.64 |
EUR | ⚊ | € 411.2 |
RUB | ⚊ | ₽ 3.9189 |
GBP | ⚊ | £ 485.98 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ):
Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ:
Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից 11-ն արժանացել են 2 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալների.
Սարգիս Առաքելյան - մաթեմատիկա, ոսկե մեդալ
Միքայել Գալստյան - մաթեմատիկա, ոսկե մեդալ
Արսեն Մակարյան - մաթեմատիկա, արծաթե մեդալ
Ալեն Ղազարյան - մաթեմատիկա, արծաթե մեդալ
Արման Ասատրյան - մաթեմատիկա, արծաթե մեդալ
Գոռ Հասրաթյան – ֆիզիկա, արծաթե մեդալ
Մարտին Խաչատրյան - ինֆորմատիկա, արծաթե մեդալ
Մհեր Քալաշյան - ինֆորմատիկա, արծաթե մեդալ
Միքայել Եղիազարյան –մաթեմատիկա, բրոնզե մեդալ
Սմբատ Պողոսյան – ֆիզիկա, բրոնզե մեդալ
Ծովակ Եգորյան – ինֆորմատիկա, բրոնզե մեդալ
Քվանտ վարժարանի 8 աշակերտներից 4-ն արժանացել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների.
Գագիկ Գևորգյան - ինֆորմատիկա, արծաթե մեդալ
Գրիգոր Թոխյան - մաթեմատիկա, բրոնզե մեդալ
Սամվել Հարությունյան - ֆիզիկա, բրոնզե մեդալ
Ալեքս Գրիգորյան - ինֆորմատիկա, բրոնզե մեդալ
Ֆոտոն վարժարանի 7 աշակերտներից 1-ն արժանացել է բրոնզե մեդալի՝ Սևադա Հարությունյան - մաթեմատիկա:
ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներից 1-ն արժանացել է բրոնզե մեդալի՝ Էմիլ Հարությունյան - ֆիզիկա:
ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի թիմի ղեկավար Հովսեփ Կարապետյանը մարզիչների միջև անցկացված մրցույթում արժանացել է ոսկե մեդալի: