Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ապրիլի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Ժան Մաքարոնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Լիբանանի միջև գոյություն ունեցող պատմական և ավանդական ջերմ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ վերջին տարիներին երկու երկրների նախագահների փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել հայ-լիբանանյան հարաբերություններին, առկա են նոր ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք կյանքի են կոչվում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մաքարոնը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելեց, որ Լիբանանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը և խորացումը, ինչպես նաև ընդգծեց լիբանանահայ համայնքի մեծ ներդրումը Լիբանանի զարգացման և բարգավաճման գործում:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես իրավիճակին Սիրիայում։