կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-15 10:24
Տարածաշրջան

Անկարայի համար Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնումը ռազմավարական նշանակություն ունի․ Էրդողան

Անկարայի համար Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնումը ռազմավարական նշանակություն ունի․ Էրդողան

Իրանը չունի որևէ սահմանափակում ամենատարբեր բնագավառներում, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում Թուրքիայի հետ հարաբերությունների ընդլայնման համար: Ըստ ԻՌՆԱ գործակալության՝  նման հայտարարություն է արել Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայզին՝Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

Անդրադառնալով երկու երկրների միջև առկա բարեկամական եւ պատմական հարաբերություններին՝ Վայզին նշել է, որ չկա որևէ խոչընդոտ, որը կարող է խանգարել երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը: Ըստ նրա՝ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային ամենատարբեր խնդիրների հետ կապված երկու երկրների նախագահների տեսակետների եւ մոտեցումների համընկնումը կարող է լուրջ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:

Էրդողանն իր հերթին գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերություններում նկատվող դրական միտումների կապակցությամբ՝ նշելով, որ պաշտոնական Անկարայի համար Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնումը ռազմավարական նշանակություն ունի: