|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սուդանի իր գործընկերոջ` Իբրահիմ Գանդուրի հետ:
Հայաստանի և Սուդանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման հեռանկարների շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարը որպես գերակա ուղղություններ առանձնացրեց ստեղծարար կրթության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ այդ առումով ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը նախաձեռնելու փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:
ԱԳ նախարարները կարևորեցին Սուդանի հայկական փոքրաթիվ, սակայն աշխույժ համայնքի դերը երկկողմ օրակարգի ամրապնդման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է այս ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել բազմաոլորտ համագործակցության զարգացման և խորացման նպատակով:
Զրուցակիցները նաև անդրադարձան 4միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարներին:
Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: