|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ֆրանսիայի Total Energies ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պատրիկ Պույանին։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը ընդգծվել է «Աբշերոն» հանքավայրում արտադրության մեկնարկը։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանում Total Energies-ի գործունեության ընդլայնման, այդ թվում՝ «Աբշերոնի» հանքավայրի լայնածավալ զարգացման փուլին անցնելու շուրջ, արտահայտվել է նախագծերին մասնակցելու վերաբերյալ ընկերության շահագրգռվածությունը։ Քննարկվել են երկրում, այդ թվում՝ Նախիջևանում, վերականգնվող էներգետիկայի նախագծերի իրականացման հեռանկարներն ու ներուժը։