|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հետագա զարգացումը, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումն ու ընդլայնումը:
Համոզված եմ, որ մեր երկրների սերտ համագործակցությունը կապահովի հայ-ղրղզական հարաբերությունների բարձրացումը գործընկերության ավելի բարձր մակարդակի»: