Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում պետք է ունենանք սեփական հզոր ավիաընկերություն: Եվ սկզբունքային հարց չէ` դա կլինի մասնավո՞ր, թե՞ պետական ընկերություն. այսօր հանրային խորհրդում Հայաստանի քաղավիացիայի` «Արմավիայի» սնանկացումից հետո սպասվող ճակատագրին վերաբերող քննարկման ժամանակ ասաց հայտնի ավիատոր Դմիտրի Ադբաշյանը:
Նա նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաջող կարող է գործել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ավիաընկերությունը:
Ըստ Ադբաշյանի` Հայաստանում կայացած չէ բնագավառի օրենսդրական դաշտը, նախ` չունենք օդային օրենսգիրք, որը ներառում է միջազգային փորձը: Բացի դրանից` Հայաստանում պետք է կարեւոր դեր ունենա քաղավիացիայի ոլորտի նկատմամբ հասարակական վերահսկողությանը: «Այսօր ոչ ոք չի կարող ասել` «Զվարթնոցի» գներն ինչպես են ձեւավորվում: Նշվում է, որ «Արմավիայի» ավիատոմսերի գների ընդամենը 10 տոկոսն էր կազմում «Զվարթնոցի» ծախսերը, եւ մենք ստիպված պետք է հավատանք դրան, քանի որ ոչ ոք չգիտի, թե գները եւ այլն, ինչպես են ձեւավորվում»,- նշեց ավիատորը: Այս երեք կարեւորագույն հարցերը լուծելուց հետո, համոզմունք հայտնեց Դմիտրի Ադբաշյանը, Հայաստանը կունենա հզոր քաղավիացիա: