կարևոր
3595 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-11 15:21
Քաղաքական

Հանրային ճնշումը պետք է մեծանա․ կդնենք մանդատներն այն ժամանակ, երբ իմանանք, որ արդյունք կլինի․ Արծվիկ Մինասյան

Երեկ ես կարդացի Իշխան Զաքարյանի հայտարարությունը, որտեղ ասում էր. «Գնացե՛ք ՔՊ-ից էլ 18 ձայն բերե՛ք, 53 ձայն հավաքե՛ք, համարեք՝ ես կմիանամ ձեզ»: Սա ի՞նչ է նշանակում: Երևի թե պարոն Զաքարյանը պիտի բացատրի, 36 ստորագրության դեպքում դնու՞մ է իր ստորագրությունը, թե՞ ոչ: Այս մասին ասյօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: «Իշխան Զաքարյանի ասածն այն է, որ եթե հանրային ճնշման ներքո կամ բանակցությունների միջոցով ընդդիմադիրները կարողանան ապահովել ՔՊ-ից որոշակի հատվածի ստորագրություն, ապա ինքն էլ կմիանա գործընթացին»:

Նա նշեց, որ իմպիչմենթի համար երկու խմբակցությունների 35 պատգամավորների մասով խնդիր չունեն: «Բազմիցս ասել ենք, որ իմպիչմենթի գործընթացը իր տրամաբանական ավարտին պիտի հասնի արդյունքի կանխատեսելի սպասումով, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Դա նշանակում է՝ առնվազն հանրային այնպիսի ճնշում, որ կարողանանք գոնե ունենալ ՔՊ-ական շրջանակից որոշակի հատված, որը հակված է այս գործողությանը միանալուն: Այս պահի դրությամբ, ես չեմ կարող արձանագրել այդ իրավիճակը: Հանրային ճնշում կա, բայց բավարար չէ»,-նշեց Արծվիկ Մինասյանը:

Այն թեզի մասին, թե մանդատները վայր դնելով՝ կստեղծվի քաղաքական ճգնաժամ, որին կարձագանքի միջազգային հանրությունը, Մինասյանն արձանագրեց, որ բազմաթիվ կարևոր հարցերի մասին միջազգային հանրությունից ոչ մի արձագանք չի եղել ու լռել են, այդ թվում՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու գերիների հարցը։

Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ իրավիճակը փոխելու համար հարկավոր է հանրային լայն ընդվզում ու խորհրդարանական ընդդիմության հետ ակտիվ համագործակցությամբ։

Իշխանափոխության նպատակով Ռուսաստանի հետ համագործակցության մասին հարցին ի պատասխան՝ Մինասյանն ասաց, որ եթե դա իրականություն լիներ, հիմա այս իշխանությունն այստեղ չէր լինի։

Մանրամասն՝ տեսանյութում