Յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ Արցախում էսկալացիայի ալիքը մեծանա. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Արցախում մեծ բախումներ չկան, իրավիճակը կայուն լարված է․ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է», - ասաց նա:
Արման Սարգսյանի խոսքով՝ այս պահին, աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված, չի բացառվում, որ որևէ պետություն փորձի իրավիճակն ապակայունացնել։