|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հայաստանում Դաշնակցությանը 3 նախարարություն է տրվել. գրել է թուրքական Hurriyet-ը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությանը:
Նշելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՅԴ-ն ներառվել է կառավարության կազմում, կայքը ներկայացրել է դաշնակցական նորանշանակ նախարարներին:
«Ստորագրված արձանագրության համաձայն՝ ՀՅԴ կուսակցությունից էկոնոմիկայի նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար՝ Լևոն Մկրտչանն ու տարածքային կառավարման նախարար՝ Դավիթ Լոքյանը»,- հայտնել է կայքը՝ միաժամանակ նշելով, որ այս համագործակցությանը դրական է արձագանքել հայկական սփյուռքը:
«Հայկական սփյուռքում մեծ աջակցություն վայելող Դաշնակցություն կուսակցությունը ընդդիմություն էր դարձել 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: «Ցյուրիխյան արձանագրություններ» անունով հայտնի արձանագրությունները, սակայն, չէին հաստատվել երկու երկրների խորհրդարանների կողմից»,- եզրափակել է կայքը: