|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Անկարան սպառնում է վետո դնել Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, իսրայելական ներկայացուցչության բացման վրա. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն CNN-Turk-ին տված հարցազրույցում:
Այս տարի Իսրայելը ջանքեր է գործադրել ՆԱՏՕ-ում` Միջերկրական ծովում Դաշինքի հետ համագործակցության շրջանակներում, իր ներկայացուցչությունը բացելու ուղղությամբ: Իսրայելի գործողությունները համաձայնեցված են եղել ԱՄՆ-ի հետ:
Սակայն ապրիլին Բեռլինում ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ Թուրքիան բողոք է հայտնել այդ կապակցությամբ` պատճառ բերելով «Ազատության նավատորմիղի» հետ կապված միջադեպը: Թուրք դիվանագետները, իհարկե, նշում են, որ վետոյի վերաբերյալ որոշումը անհետադարձելի չէ եւ կախված է քաղաքական իրադրությունից: