Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր ՀԴՄ-ներն աշխարհում եզակի հսկիչ դրամարկղային մեքենաներ են, որոնց անալոգը աշխարհում չկա. լրագրողներին այսօր ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ըստ նրա` միայն վերջերս կայացած տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ է այդ ՀԴՄ-ն ներկայացվել` որպես նորույթ:
Աշխարհում միայն Հայաստանն է ամբողջությամբ ներդնում կոնկրետ այս ՀԴՄ-ներից, եւ դրանք բացառիկ հնարավորություններ ունեցող սարքեր են:
«Բացառիկ է նրանով, որ թույլ չի տալիս ծրագրային միջամտություններ: Սա, հարկային վարչարարության տեսանկյունից, ամենաառաջնային խնդիրն է: Երկրորդ` բացառիկ հարմարավետություն է ապահովելու: Ծրագրային ապահովումը մշակված է, եւ տնտեսվարողները հնարավորություն են ունենալու ՀԴՄ-ի միջոցով դուրս գրել հարկային հաշիվներ: Երրորդ` նաեւ POS տերմինալ է` հնարավորություն է ընձեռնում ոչ կանխիկ եղանակով տեղում վճարումներ կատարել: Հաջորդը` առաջիկայում Հայաստանում ներդնելու ենք Taxfree համակարգը, եւ այս ՀԴՄ-ները հնարավորություն են ունենալու իրականացնել այն փաստաթղթերի տամադրումը, որոնք անհրաժեշտ կլինեն օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանից ապրանքներ արտահանելուց հետ ստանալ ԱԱՀ-ն»,- ներկայացրեց Վախթանգ Միրումյանը:
Լրագրողները ՊԵԿ նախագահի տեղակալից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ՀԴՄ-ների գները նախապես չէին սահմանվել, եւ ինչո՞ւ էին ի սկզբանե սահմանվել նոր ՀԴՄ-ների բարձր գներ: Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, թե ի սկզբանե, երբ կառավարությունը որոշում ընդունեց, հստակ դրեց, որ ՀԴՄ-ների տրամադրումը 500 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող սուբյեկտների համար իրացվելու է ավելի բարձր գներով, որպեսզի այլ տնտեսվարողների համար հնարավորություն ընձեռվի իրացնել ավելի ցածր գնով:
«Հիմա գինը սահմանված է 369 հազար 600 դրամ: Կառավարությունն ընդունեց որոշում, որի համաձայն` ՀԴՄ-ների գինն իջեցվեց`58,35-500 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար սահմանելով 280 հազար դրամ, իսկ 58,35 միլիոնից ցածր շրջանառություն ունեցողների մասով` 150 հազար դրամ»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը:
Թե ինչու վերջին պահին որոշվեց գների հարցում փոփոխություն մտցնել, ինչու դա չէր արվել մեկ ամիս առաջ, Միրումյանը նշեց, որ մինչեւ կառավարության նիստին ներկայացնելը որոշման նախագիծն անցնում է որոշակի ընթացակարգ, եւ դրանով է պայմանավգորված նոր գների սահմանման ուշացումը: