|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Վաղը՝ ապրիլի 9-ին, Մարզահամերգային համալիրում հրավիրված ԱԺ հատուկ նիստում տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Արդեն հայտնի է, որ վաղվա նիստին չեն մասնակցելու «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ մեր թղթակիցն տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ի համար ապրիլի 9-ը հերթական նիստի օր է, եւ ԱԺ նիստին մասնակցել-չմասնակցելու հարց չի քննարկվել քաղխորհրդում կամ խմբակցությունում:
Yerkir.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից փորձեց պարզել, թե իրենք կմասնակցե՞ն երդման արարողությանը: Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ այսօր ՀՅԴ-ն հանդես կգա հայտարարությամբ եւ կտա այդ հարցի պատասխանը: Դիտարկմանը, թե ԲՀԿ-ի համար դա հերթական նիստի օր է, նա պատասխանեց, որ հատուկ նիստն ու հերթական նիստն այլ բաներ են:
Նշենք, որ հայտարարությամբ հանդես գալն արդեն ենթադրում է, որ ՀՅԴ-ն չի մասնակցի Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: