|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ի վաղ առավոտյան կժամանի Հայաստան` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Ըստ այցի ծրագրի`
10:15 – այցելություն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջեւ կստորագրվի համաձայնագիր,
11:00 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն, որի ընթացքում Օլանդը հայտարարությամբ հանդես կգա:
Այնուհետեւ նշվում է, որ Օլանդը կմասնակցի Սերժ Սարգսյանի կազմակերպած պաշտոնական ճաշին, կայցելի Ֆրանսիական համալսարան, ապա կհանդիպի նախ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, հետո` Սերժ Սարգսյանի հետ:
Վաղը` ապրիլի 25-ին, Օլանդը կմեկնի Ադրբեջան: