Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարևոր հայտարարությամբ հանդես կգա։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այսօր շարունակական կապի մեջ եմ եղել Էջմիածնի քաղաքապետի հետ եւ քաղաքապետարանի արդյունավետ աշխատանքների շնորհիվ կարող եմ վստահեցնել, որ հիմնական մարդաշատ միջոցառումները, որոնք նախատեսվում է անցկացնել Էջմիածին քաղաքում չեղարկվել են: Դրանք են` հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ եւ այլն: Այս աշխատանքը կկրի շարունակական բնույթ: Այս առումով վարչապետը հանդես կգա կարեւոր հայտարարությամբ եւ որոշակի լուրեր կարող եք ակնկալել»,-ասաց նա:
Տիգրան Ավինյանը հայտնեց , որ շուտով Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու Ռապիդ թեստեր, որոնք կարճ ժամակետում՝ 15 րոպեի ընթացքում հնարավորություն են տալու հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը։
«Այս թեստերը իրականացվելու են մեր անցակետերում»,- նշեց նա։