| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 15-ին Ֆլորիդայի «Մար-ա-Լագո» կալվածքում հատուկ հայտարարություն կանի: Նա լրատվամիջոցներին հրավիրել է ներկա գտնվել միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է New York Post պարբերականը՝ նշելով, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կհայտարարի 2024 թ.-ի նախագահական ընտրությունների իր քարոզարշավի մեկնարկի մասին:
Երկուշաբթի կայացած հանրահավաքի ընթացքում Դոնալդ Թրամփն ասել էր, որ պատրաստվում է «շատ մեծ հայտարարություն» անել:
Թրամփի նախկին խորհրդական Ջեյսոն Միլլերը Associated Press գործակալությանն ավելի վաղ հայտնել էր, որ կփորձի նախկին նախագահին համոզել հետաձգել հայտարարությունը մինչև դեկտեմբերի 6-ը. հենց այդ օրն է նախատեսված Ջեորջիա նահանգում սենատորի աթոռի համար պայքարող հանրապետական և դեմոկրատական թեկնածուների ընտրությունների երկրորդ փուլը:
Ըստ New York Post-ի՝ հանրապետական կուսակցության բազմաթիվ անդամներ նշում են, որ միջանկյալ ընտրություններում կուսակցության ցուցաբերած ոչ այնքան լավ արդյունքները և հատկապես Թրամփի աջակցությունը վայելող թեկնածուների ձախողումը ցույց են տալիս, որ 2024 թ.-ին կուսակցությանը նոր «դրոշակակիր» է հարկավոր: Թրամփի կուսակիցներից շատերը նշում են, որ ընտրողներն այլ առաջնորդ կցանկանային տեսնել: