|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին մենք խոսել ենք շատ վաղուց, և «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է առաջ ընկնել՝ ցույց տալով, որ իբր դա իրենց նախաձեռնությունն է։ Բնականաբար՝ ՔՊ-ն ձևախեղելու է այդ հանձնաժողովի իմաստն ու նպատակը։
Իշխանության ստեղծած հանձնաժողովը չի կարող անկողմնակալ ուսումնասիրել իշխանության գործունեությունը և այն դարձնելու է իրականությունը թաքցնելու շղարշ։
Մեր համար կարևորը 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի արդյունավետ ձևաչափն է, իսկ այն, ինչը առաջարկում են իշխանությունները, չի կարող լինել այդպիսին։
Պետք է տեղի ունենա 44-օրյա պատերազմի ամբողջական ուսումնասիրություն և քննություն, և այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչը տեղի ունեցավ։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի՝ factor.am-ին տված հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.