| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ապրիլի 9-ին ԱԺ արտահերթ նիստ է: «ԱԺ պատգամավորները, ովքեր իրենց համարում են պատգամավոր եւ համարում են, որ երկրում պատասխանատվություն ունեն, բոլորը մասնակցելու ենք, ովքեր չեն մասնակցի իրենք թող մտածեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե, ըստ պատգամավորի, ստացվում է, որ ովքեր չեն մասնակցի երդման արարողությանը, իրենք իրենց պատգամավոր չե՞ն համարում, պատգամավորը փոքր-ինչ բարկացած արձագանքեց. «Ցանկացած պատգամավոր, եթե ընտրվել է, ուրեմն պատասխանատու է երկրի բոլոր խնդիրների համար, եւ ցանկալի կլինի, որ, այո, բոլորը մասնակցեն, որովհետեւ դա կարեւորագույն տոն է մեր երկրի համար: Իսկ ովքեր չեն ուզում մասնակցեն, թող իրենք մտածեն: Պետք է հասկանանք, թե ինչու չեն մասնակցում»:
Մեր այն դիտարկմանը, թե` բոյկոտո՞ւմ են, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ԱԺ խմբակցությունները դեռ հստակ որոշումներ չունեն երդմնակալությանը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ: Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց նաեւ, որ կարող էին երդմնակալությանը 20-30 հազար մարդ հավաքել, «ավելի շատ հնարավորություններ ունեն, բայց այդ ճոխությանը չեն գնում», դրա համար էլ Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում են կազմակերպում արարողությունը: