կարևոր
5782 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 11:37
Քաղաքական

21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ Շարմազանով

21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցի, քանի որ հրավիրված չէ։

ՌԴ նախագահի երդմնակալությանն այլ պետությունների ղեկավարների հրավիրելու ավանդույթ չկա։

ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար, նախ պետք է մասնակցության հրավեր ստանալ։

21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանն երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները։

ՌԴ-ում դա համարվում է ներքին արարողակարգային միջոցառում։

Պետությունների մասնակցությունը սահմանափակվում է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ։

Հետեւաբար անիմաստ է ինչպես ոգեւորությունը, այնպես էլ վրդովմունքը, թե ինչո՞ւ Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը։

Վ.Պուտինի 2000, 2004, 2012 եւ 2018-ի երդմնակալությունների ժամանակ այլ պետությունների գործող ղեկավարներ հրավիրված չեն եղել։

Չեմ կարծում, որ 2024-ին Կրեմլը կխախտի այդ ավանդույթը»։