Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկուսացված և թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Հայաստանում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկուսացված և թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել: Բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել»,-գրել է Բաթոյանը:
Նա հիշեցրել է, որ օրերս կենտրոնի 23-ամյա խնամյալը վիրուսի հետ կապ չունեցող հիվանդության հետ կապված առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել էր բուժհաստատություն, որտեղ մեկ օր մնալուց հետո թեստավորվել էր. նրա մոտ հաստատվել էր վարակը:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաստատությունում միանգամից մեկուսացվել էին խնամյալի հետ անմիջական շփման մեջ գտնված անձինք՝ շուրջ 20 մարդ: Մայիսի 29-ին նրանց մոտ վարակի առկայությունը հերքվել է:
Հայաստանում մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 56 042 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 120 (ավելացել է ևս 7-ով) դեպք: