Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
1993թ. Հայաստանում ընդունվեց «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը, որն այժմ փոփոխության կարիք ունի. այսօր նշվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանում 186 հազար հաշմանդամություն ունեցող անձ կա, որոնք կազմում են բնակչության 6 տոկոսը: Ըստ նրա` վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող անձանց թիվը չի աճել. «Համեմատած այլ երկրների հետ` սա բարձր ցուցանիշ չի համարվում. ՌԴ-ում, օրինակ, հաշմանդամները բնակչության 10 տոկոսն են կազմում»:
Բաղդասարյանի հավաստմամբ` Հայաստանում աշխատունակ է հաշմանդամների 67 տոկոսը /125 000 մարդ/, որոնց միայն 9 տոկոսն է աշխատում: «Մեր երկիրն այսօր հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, եւ մենք առաջին հերթին պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ նրանք կարողանան մասնակցել հասարակական աշխատանքներին»,- ասաց Բաղդասարյանը: