Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանում տարեցտարի ավելանում է սրտի հիվանդություն ունեցող մարդկանց թիվը, դրան զուգահեռ աճում է նաեւ սրտային հիվանդություն ունեցող երիտասարդների թիվը:
Սրտաբան Անահիտ Ղազարյանը կարծում է, որ դա կապված է այն հանգամանքի հետ, որ երիտասարդների սոցիալական դերն ավելի է մեծացել:
«Նրանք կա'մ գերծանրաբեռնված են, կա'մ գործազուրկ են, եւ երկու գործոնն էլ շատ խիստ անդրադառնում է նրանց առողջության վրա»,- հավաստիացնում է նա:
Սրտաբանը հայտնաբերել է նաեւ երիտասարդների` սրտային հիվանդություններով տառապելու երրորդ պատճառը. այն պայմանավորված է համակարգչային ամենօրյա աշխատանքի հետ. «Երկարատեւ հարկադիր դիրքից առաջանում է ողնաշարի դիսֆունկցիա, որն էլ կարող է պատճառ հանդիսանալ սրտային հիվանդությունների»:
Ա. Ղազարյանը զգուշացնում է` սնունդն էլ է շատ ազդում. անհրաժեշտ է սնվել կանոնակարգով, իսկ ամռան շոգ օրերին շատ օգտագործել հեղուկ, միրգ եւ բանջարեղեն:
Ի դեպ, սրտային հիվանդությունների համար ամառը համարվում է ավելի շատ ակտիվ, քան պասիվ շրջան, ինչը պայմանավորված է եղանակի կտրուկ փոփոխությամբ: