Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ ազգային վիճակագրության ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 1992 թվականից մինչև 2014 թվականը ներառյալ, ըստ միգրացիոն հոսքերի, Հայաստանից հեռացել է 1 մլն 10 հազար 500 մարդ։ Ըստ ԱՎԾ-ի՝ նշված տարիների ընթացքում ՀՀ բնակչության բնական հավելաճը, այսինքն՝ ծնվածների և մահացածների թվերի դրական տարբերությունը, կազմել է 387 հազար 800 մարդ։
Նշենք, որ այդ 13 տարիներին նշված թվի չափով ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել Է։ Չնայած ըստ այդ թվերի՝ 1 մլն մարդ Է արտագաղթել, բայց բնակչության թիվը նվազել Է 622 հազար 700-ով։ Ի դեպ, նշված հաշվարկներում ներառված չեն այս տարվա արտագաղթի տվյալները։ Բայց առավել ուշագրավ Է, որ արտագաղթի, այն Է՝ Հայաստանից մեկնած և ժամանած ուղևորների թիվը, չգիտես ինչու, սահմանահատումների պաշտոնական թվերի կեսն Է միայն կազմում։ Այլ կերպ ասած՝ իրականում ստացվում Է, որ արտագաղթի թիվը կազմում Է մոտ 2 մլն, բնակչության թիվն էլ նշված 13 տարիներին նվազել Է մոտ 1 մլն 600 հազարով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։