Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզի Իջևան քաղաքից բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ վերջին տարիներին թափառող կենդանիների կողմից հարձակումները և կծելու դեպքերը ավելացել են։ Քաղաքացիները մտահոգված են հատկապես երեխաների համար։
Խնդիրը համատարած է, ահազանգում են ՀՀ գրեթե բոլոր մարզերից և համայնքներից։
Գործ ունենք անչափ զգայուն թեմայի հետ։
Դեմ լինելով կենդանիների հանդեպ որևէ բռնի և դաժան գործողության, այնուամենայնիվ, չպետք է անտեսենք խնդիրը, քանի որ դեպքեր իսկապես արձանագրվում են, և դրանց արդյունքում տուժում է մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգ տեղաշարժը։
Ստացվում է, որ թափառող կենդանիներին վնասազերծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները՝ ստերջացումները, կատաղություն հիվանդության դեմ պատվաստվումները կամ բավարար չեն կամ լիարժեք կերպով չեն իրականացվում։
Պատկան մարմինները պետք է մշակեն նոր, ավելի արդյունավետ մեխանիզմներ, որոնք առավելագույնս կապահովագրեն նման անցանկալի դեպքերից։
Տարբերակներից մեկը կարող է լինել թափառող կենդանիների համար համապատասխան կացարանների ստեղծումը։
Անհասկանալի է նաև, թե դեպքի արձանագրման դեպքում ով և ինչպես պետք է պատասխանատվություն կրի։
Նշենք նաև, որ կծելու դեպքեր տեղի են ունենում նաև տեր ունեցող շների դեպքում։ Ակնհայտ է, որ այս առումով օրենքը լիարժեք չէ։
Պետությունը համայնքի աջակցությամբ պետք է մշտապես վերահսկի թափառող շների գլխաքանակը և ձեռնարկի միջոցառումներ, որոնց արդյունքում կկանխվեն թափառող կենդանիների հարձակումները։
Խնդրի լուծման համար կարևոր են համատեղ ջանքերը, մասնագիտական խմբերի՝ իրավաբանների, կենդանաբույժների և կենդանասերների հետ քննարկումները։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ