|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«168 ժամի» տեղեկություններով՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնանկության մասին լուրը բուռն քննարկվում է արտգործնախարարությունում:
Ըստ այդ խոսակցությունների՝ Էդ. Նալբանդյանը նշանակվելու է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Թերթը հիշեցնում է, որ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը 2009 թվականից Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է:
Ըստ նույն աղբյուրների՝ ՀՀ արտգործնախարար է նշանակվելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Թերթի աղբյուրները նշում են, որ Վիգեն Սարգսյանը վաղուց էր երազում այդ պաշտոնում նշանակվելու մասին: