Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 18-ին՝ երկուշաբթի օրը, ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ է հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ հնարավոր է՝ հենց այդ օրը հանձնաժողովը տեսակապով հարցաքննի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Սակայն չի բացառվում, որ երկուշաբթի օրը հանձնաժողովականներին «հյուընկալվի» այլ անձ, իսկ Նալբանդյանի հետ տեսակապն այլ օր նշանակվի:
Բանն այն է, որ արտաքին գործերի նախկին նախարարն արդեն իր համաձայնությունը տվել է քննիչ հանձնաժողովի հետ տեսակապով հարցերին պատասխանելու, քանի որ Նալբանդյանն այս պահին Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում ու չի կարող գալ Հայաստան:
Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի անդամները փոձելու են պարզել, թե 2016 թվականին Հայաստանի Հանրապետության ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում, որը չեն կարողանում պարզել անձամբ Խաչատուրովից, քանի որ վերջինս ոչ մի կերպ չի համաձայնում պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին:
Նշենք նաեւ, որ հնարավոր է՝ այս հանդիպում-զրույցը վերջինը լինի քննիչ հանձնաժողովի համար, որից հետո հանձնաժողովականները պատրաստվում են մեկնել Արցախ, որտեղ կրկին կհանդիպեն ներկա եւ նախկին պաշտոնյաների հետ, ովքեր տեղյակ են Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներից: Հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին, եւ Արցախ այցելությունից հետո նրանք պետք է արդեն ներկայացնեն հանձնաժողովի զեկույցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում