|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Քիչ առաջ ֆեյսբուքյան տեսակապով ՀՀ վարչապետ Նիկլ Փաշինյանը խոսեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի փակման մասին, ասելով, որ գագաթաժողովի արդյունքները Հայաստանի համար դրական են, քանի որ նպաստեց Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը: Ըստ վարչապետի, գագաթաժողովը անցել է շատ բարձրա մակարդակով:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպման որոշումը կայացվել էր դեռևս 2016թ-ին` Մադագասկարի մայրաքաղաքում:Եվ գագաթաժողովը Հայաստանում կազմակերպելու գործում շատ մեծ է նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարումը, ուզում եմ նրան հատուկ շնորհակալություն հայտնել»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին Էդվարդ Նալբադյանը ներկա չի եղել: