|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է Արցախի Հանրապետության արտգործնախարարը Կարեն Միրզոյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչությունների եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների միջեւ ավելի ակտիվ եւ համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման վրա: