կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-03 15:08
Հասարակություն

Փաստորեն, 189 միլիոն դրամի կորուստ ենք ունենում. Հովիկ Աբրահամյանը՝ Էդվարդ Նալբանդյանին

Փաստորեն, 189 միլիոն դրամի կորուստ ենք ունենում. Հովիկ Աբրահամյանը՝ Էդվարդ Նալբանդյանին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ, մինչ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կսկսեր ներկայացնել օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերն ու ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը հաստատելու մասին որոշման նախագիծը, նրան դիմելով, ուշագրավ հայտարարություն արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

«Պարո’ն Նալբանդյան, այստեղ, փաստորեն, կառավարությունը 189 միլիոն դրամի կորուստ է ունենում: Թող ձեր դիվանագետներն իմանան դրա մասին ու լրացուցիչ ներդրումներ բերեն…»,- ընդգծեց վարչապետը:

 

Որոշումով բարձրացվում էին դիվանագետների ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափերը: