|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Մենք Երեւանի քաղաքապետի ընտրություններին չենք մասնակցում, բայց եթե այնպես եղավ, որ օրվա իշխանության սրտի թեկնածուներից մեկն անցավ, մենք կարծում ենք, որ Երեւանը վերածվելու է Բաթումիի. Փափուկ ուժ է կիրառվելու եւ ամբողջ թուրքական գումարները ներդրվելու են շինարարության տեսքով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
«Պատահական չէ, որ խաղաղության ֆոնին նաեւ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ պայմանավորվում է, որ 400 հազարի չափ պետք է ադրբեջանցիներ գան ու վերաբնակվեն Հայաստանում:Մասնավորապես, Երեւանում արվող շինարարությունն արվում է իրենց համար տներ կառուցելով: Ամեն ինչ անելու են, որ Արցախը դատարկվի եւ իրենց հմար են նախօրոք շենքեր սարքում:
Մեր «Որդիների կանչ» ՀԿ-ի խնդիրն է, որ Արցախը պետք է պահենք հայկական մեր ուժերի ներածին չափով»,-ընդգծեց նա: