|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիան Կիպրոսի խնդրի կարգավորման նոր ծրագիր ունի, որը մշակվել է` հաշվի առնելով նավթի ու գազի հետախուզման աշխատանքները կղզու առափնյա տարածքում: Ծրագրի բովանդակությունը հրապարակել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` ծրագիրը ներառում է երեք այլընտրանք: Առաջինը նախատեսում է կղզում միասնական պետության ստեղծում և ածխաջրածինների համատեղ հետախուզում հունական և թուրքական համայնքների կողմից: Առաջին տարբերակի մերժման դեպքում` առաջարկվում է կազմավորվել համատեղ կոմիտե, որը կզբաղվի էներգակիրների մշակման ու իրացման հարցերով: Անկարայի երրորդ տարբերակը նախատեսում է լուծել Կիպրոսի հարցը կղզում երկու պետությունների գոյության հիման վրա: