Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ըստ Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) արտաքին գործերի նախարարության՝ Եվրամիությունը կորցրել է վստահությունը կիպրոսցի թուրքերի մոտ և չունի կղզու խնդրի լուծման մոդելը որոշելու արտոնություն:
«ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելի վերջին խոսքերը՝ ուղղված Կիպրոսում երկու պետությունների լուծման դեմ, շատ ցավալի են»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
«Այս ցավալի հայտարարությունը ցույց է տալիս, թե որքանով է կողմնակալ ԵՄ-ն՝ կիպրոսցի թուրքերի արդարացի պահանջներն ու ցանկությունները հասկանալու առումով: Հասկանալի է, որ Կիպրոսի վերաբերյալ դաշինքի տեսլականը ձևավորվել է ոչ ճիշտ գնահատականների հիման վրա: Այդ պատճառով Եվրամիությունը չի կարող ղեկավարել լուծման մոդելի մշակման գործընթացը»,- հավելել է նախարարությունը:
Վերջերս Կիպրոսի թուրքական համայնքի ղեկավարությունը հայտարարել է, որ դաշնային ձևաչափի փոխարեն ճիշտ որոշում է համարում կղզում երկու անկախ պետություն ստեղծելը: