Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Yerkir.am-ը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվել է` արդյո՞ք ճիշտ են լուրերը, թե Երեւանի ավագանու այս ընտրություններում Տարոն Մարգարյանի համար չի աշխատելու:
Նա նախ զարմացած հետաքրքրվեց, թե որտեղի՞ց ենք նման բան լսել, ո՞վ է ասել, երբ նշեցինք, որ իր հարազատ կուսակցությունում են անգամ խոսում, Տարոն Մարգարյանի համախոհներն են նչ-ինչ շրջանակներում նեղսրտել, Բեգլարյանը հայտարարեց. «Չկա տենց բան, ես միշտ ասել եմ` ոնց կուսակցությունը որոշի, ես այդպես էլ անելու եմ: Կուսակցությունը որոշել ա, որ ցուցակը պետք է գլխավորի Տարոն Մարգայանը, ես ամեն ինչ անելու եմ կուսակցության եւ Տարոն Մարգարյանի համար»:
«Լավ, իսկ ճիշտ է, որ նեղված եք կրկին քաղաքապետ չդառնալու համար»,- հետաքրքրվեցինք նրանից: «Նեղվածությունը տղամարդու համար չի, համենայն դեպս` ինձ համար: Էս մեկ: Երկրորդ՝ ես ապրում եմ ռեալ կյանքով ու ռեալիստ եմ»,- հայտարարեց Բեգլարյանը:
Ի դեպ, Yerkir.am-ը հարցրեց նաեւ, թե ինչո՞ւ է երեկ լրագրողներից մեկին «սեւուկ» անվանել, որից, ըստ նյութի, լրագրողը, կարծես, վիրավորվել է: Բեգլարյանը վստահեցրեց, որ լրագրողն իր աղջկա հասակակիցն էր` «փոքրիկ, գեղեցիկ, սեւուկ», եւ ինքն այդ դիմելաձեւով փորձել է աղջկա գեղեցկությունն ընդգծել, այլ ոչ թե վիրավորել:
«Գիտեք, որոշ խմբագիրներ, որ այսօր իրենց դրել են շատ գրագետի տեղ, զարմանում են, որ մարդիկ կան, որ իրենց մանուկ հասակում մանկական գրականություն են կարդացել: Եթե ճիշտ ուսումնասիրեն մարդու կենսագրականը, կտեսենեն, որ, ի տարբերություն իրենց այսօրվա հորինվածքների, ստեղծած մականունների, այդ մարդիկ չեն համապատասխանում դրան: Ես ունեմ նորմալ կրթություն, նորմալ դաստիարակություն եւ երբեւէ ոչ մեկին անտեղի տեղը չեմ նեղացրել: Որոշ խմբագիրների ուզում եմ ասեմ, որ մի քիչ կոռեկտ լինեն, ամեն լավի, գեղեցիկի տակ թող վատ բան ման չգան: Համ էլ` սեւուկ լինելը վատ բան չի»,- ասաց նա:
Մեր հարցին` եթե Ձեզ այդ կերպ դիմեին, չէի՞ք նեղանա, պատասխանեց. «1996-ին այսօրվա որոշ խմբագիրների միջոցով հորինվեց այդ ածականը, ինչը ինձ չի նեղացնում: Այ հենց դրանից է, որ որոշ մարդիկ գրգռվում եւ նյարդայնանում են: Այդ ածականներով չէ, որ մարդ պետք է հասարակության առջեւ հանդես գա, մարդը հանդես է գալիս իր աշխատանքով, իր վերաբերմունքով, իր ժողովրդին եւ պետությունը սիրելով»: