|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ձերբակալելով Բագրատ Սրբազանին՝ փաշինյանական վարչախումբը հիմա էլ անցել է Միքայել Սրբազանին՝ հայ ամենաբարոյական, ամենագրագետ ու ամենապատասխանատու հոգևոր առաջնորդներից մեկին: Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Փորձում են քայլ առ քայլ մեկուսացնել բոլոր գաղափարական առաջնորդներին, ովքեր կարող են վտանգ ներկայացնել իշխանությունների ապազգային ու խիստ վտանգավոր ծրագրերի կատարման համար:
Բնականաբար, բռնությամբ ու ապօրինի ձևով իշխանության փոփոխությունը կամ դրա փորձը հանցագործություն է և խիստ անընդունելի տարբերակ եղած հիմնախնդիրների լուծման համար: Բայց դա վերաբերում է նաև ցանկացած իշխանության, որ չեն կարող չարաշահել իրենց իշխանությունը և ապօրինի ու անհիմն կերպով կիրառել պետական ռեսուրսը ընդդիմախոսներին լռեցնելու ու պատժելու համար, որը ոչ պակաս ծանրագույն հանցագործություն է:
Ակնհայտ է, որ Միքայել Սրբազանը ոչ մի ապօրինի բան չի ասել ու արել, այլ՝ իր արդար ու բարոյական խոսքն է հնչեցրել առկա զարգացումների վերաբերյալ: Վստահ եմ, որ նույնն էլ Բագրատ Սրբազանի պարագայում է:
Շնորհակալություն բոլոր հայրենակիցներիս, որոնք այսօր իրենց արժանապատիվ ու խաղաղ գործողություններով կանխեցին Միքայել Սրբազանի ապօրինի ձերբակալության փորձը»: