Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նկարիչների միության գործունեությունն անմիջականորեն կապված է նաեւ պետությունից. եթե կա պետության աջակցությունը, միության գործունեությունը, բնականաբար, ակտիվանում է. yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց երիտասարդ նկարիչ, Նկարիչների միության անդամ Արթուր Հովհաննիսյանը:
Ըստ նրա` Նկարիչների միությունը բավականաչափ տեղ է հատկացնում երիտասարդ նկարիչներին, եւ իրենք իրենց անտեսված չեն զգում:
«Խնդիր չեմ տեսնում` երիտասարդների ակտիվության, փառք Աստծո, բավական մեծ թվով երիտասարդներ կան, որոնց գործերը ցուցադրվում են, նրանք մասնակցում են նաեւ ադմինիստրատիվ գործերին: Եթե կան ֆինանսական միջոցներ, եւ դրանք ճիշտ են կառավարվում, խնդիրներ չեն լինում, ամեն ինչ սահուն է գնում, բայց երբ չկա միջոց, այս դեպքում` նախագահը լավն է, թե` վատը, ոչինչ անել չի կարող: Պետք չէ ամեն ինչ կապել միության նախագահի հետ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա հուսով է, որ միության` երեկ վերընտրված նախագահ Կարեն Աղամյանն ամեն ինչ կանի, որ գոնե այն քիչ միջոցները, որոնք կան, ուղղվեն միության բարօրությանը, գործունեության ակտիվությանը:
Ըստ նկարչի` Աղամյանն առաջին հերթին պետք է միության գոյության հարցը լուծի, քանի որ այսօր միությունը տարածք չկորցնելու խնդիր ունի. «Տա Աստված, որ միության գոյության խնդիրը լուծելուց հետո մտածենք արդեն այն ընդլայնելու եւ ծաղկեցնելու մասին, քանի որ ռեսուրսներ, ներուժ ունենք»: