կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-28 13:28
Մշակույթ

″Համլետ″ խաղալու համար ճանապարհ պիտի անցնես

″Համլետ″ խաղալու համար ճանապարհ պիտի անցնես

Երեկ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: «Լավագույն տղամարդ դերակատար» ճանաչվեց Կ. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանը` «Բադի որսը» ներկայացման մեջ լավագույն դերակատարման համար:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Ենգիբարյանը նշեց, որ չի կարող բառերով փոխանցել այն, ինչ զգում էր բեմի վրա մրցանակը ստանալիս: Ի դեպ, տարիներ առաջ Ենգիբարյանը «Արտավազդ» էր ստացել «Լավագույն երիտասարդ դերակատար» անվանակարգում:

 

«Այս ընթացքում շատ բան է փոխվել. որպես դերասան աճել եմ, բնականաբար, այն դերերի շնորհիվ, որոնք խաղում եմ»,- ասաց նա:

 

Ըստ Ենգիբարյանի` դերասանի համար ամեն տարիք ունի իր դերերի բաժինը, եւ բոլոր այն դերերը, որոնք «հարիր» են 29-ամյա դերասանին, եւ որոնք կուզեր բեմադրել, ինքն արդեն ստացել է. «Չեմ ասի` կուզեի «Համլետ» խաղալ: Մի քանի տարի հետո, երբ ավելի մեծ փորձ ունենամ, եւ կհասունանա ավելի բարդ դերեր ստանձնելու պահը` հաստատ կխաղամ այդ դերերը, քանի որ թատրոնի ղեկավարությւոնը հետեւում է դերասանի առաջընթացին եւ անպայմանորեն տալիս նրան այն դերերը, որոնց նա «արժանի» է»: