կարևոր
910 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-28 14:15
Քաղաքական

Քո ասած «ահռելի պոզիտիվ բովանդակության» սպասարկումը քեզ տվել են որպես խաղալիք մի ողջ ժողովրդի հետ խաղալու համար. քաղաքագետ

Քո ասած «ահռելի պոզիտիվ բովանդակության» սպասարկումը քեզ տվել են որպես խաղալիք մի ողջ ժողովրդի հետ խաղալու համար. քաղաքագետ

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը հարց է տալիս չգիտեմ ում, երևի տիեզերքին ասելով ՝ «Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը»:

Պատասխանում եմ ՄԱԿ-ի ամբիոնից կատարյալ դատարկ դահլիճում երևի տիեզերքին ուղղված Փաշինյանի հարցին:

Քաղաքականությունը բարդ, բազմաշերտ գործ է «լրագրիչություն չէ»: Քո ասած «ահռելի պոզիտիվ բովանդակության» սպասարկումը քեզ տվել են որպես խաղալիք մի ողջ ժողովրդի հետ խաղալու համար, ոչ թե դրան հավատալու կամ վստահելու համար: Եթե դու էդ «ահռելի պոզիտիվ բովանդակության» խայծը կերել ես ու ստորագրվել դրա տակ, դա չի նշանակում, որ քեզ դա տվողը և դրանով կերակրողը ևս դա ընկալելու է որպես իրողություն և հետևի դրան: Ավելին, ոչ թե չի ընկալելու և հետևի այլ քո օգնությամբ մաշելու և սնանկացնելու է բոլորիս:

P.S. Մինչ մեզ վրա ինքնամոռաց խաղաղություն են վաճառում, շուրջ երկու ամիս է տալիս եմ մեկ հարց բոլորին: «Արդյո՞ք Ալիևի և Փաշինյանի ընկալումները ստորագրված փաստաթղթի դրույթների վերաբերյալ նույնն են»: Այն, որ դրանք նույնը չեն արդեն բացահայտ է: Եթե դրանք նույնը չեն, ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը: