Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին Sports.kz-ին տված հարցազրույցում հայտնել է, որ խզել է պայմանագիրը «Ակտոբե»-ի հետ:
«Գիտեմ որ ակումբի ղեկավարությունը բարձրաձայնել է պայմանագրի մանրամասները և հետևել եմ, թե ինչպես են դրան արձգանքում երկրպագուները: Ցանկանում եմ ասել, որ ես «Ակտոբե» էի եկել ֆուտբոլ խաղալու, և ոչ թե խոշոր գումարի համար: Կհասկանայի երկրպագուների դժգոհությունը, եթե միայն ես ստանայի խոշոր աշխատավարձ, բայց Ղազախստանում հանդես եկող բոլոր լեգեոներներն էլ մեծ գումարներ են վաստակում:
Ինձ դուր է գալիս «Ակտոբե»-ն և թիմի երկրպագուները և ես պատրաստ եմ զիջումների գնալու թիմում մնալու համար, սակայն ամեն ինչ այնպես է ներկայացվում, որ ես փորձում եմ փախչել ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով:
Ես դեռ մեկ տարի պայմանագիր ունեմ ակումբի հետ, և եթե ցանկանամ կստանամ ինձ հասանելիք գումարը, սակայն իմանալով որ այդ գումարները վճարվում են երկրպագուների և քաղաքացիների կողմից, համաձայնվել եմ պայմանագիրս խզել և ստանալ միայն 2,5 ամսվա գումարը, այսինքն մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, իսկ մյուս 9,5 ամսվա գումարը` մոտ 712.5 հազար դոլար, նվիրում եմ երկրպագուներին և քաղաքի բնակիչներին:
Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան չի ստացվել, բայց ես փորձել եմ ամեն ինչ անել թիմի համար: Հուսով եմ դեռ կհանդիպենք»-ասել է Մարկոսը: