Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Գյումրիի «Շիրակ»-ը բաց մարզում անցկացրեց, որից հետո թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը լրագրողների հոտ զրուցեց «Շիրակ»-ի ուսումնամարզական հավաքի ընթացքի, ինչպես նաև ակումբի առաջիկա ծրագրերի մասին:
Նա տեղեկացրեց, որ հունվարի 25-ին կամ 26-ին կանցկացնեն ստուգողական հանդիպում «Ուլիս»-ի հետ, իսկ հունվարի 30-ին կավարտեն ուսումնամարզական հավաքը, ապա` փետրվարի 2-ին կմեկնեն Լոս Անջելես և կնախապատրաստվեն փետրվարի 8-ին կայանալիք` «Գալաքսի»-ի հետ հանդիպմանը:
Երկրորդ' երկշաբաթյա ուսումնամարզական փուլը, ըստ «Շիրակի» գլխավոր մարզչի, կանցկացվի Անթալիայում, որտեղ թիմը կանցկացնի 3 ընկերական հանդիպում: «Փետրվարի 23-ին կվերադառնանք Հայաստան և կնախապատրաստվենք ներքին առաջնությանը»,- ասաց Վարդան Բիչախչյանը:
Խոսելով «Շիրակ»-ի առաջիկա մրցակցի մասին` Բիչախչյանը նշեց. «Լավ առիթ է` «Շիրակ»-ը աշխարհում ճանաչելի դարձնելու համար: Մրցակիցը շատ ուժեղ է: Մենք բանակցություններ ենք վարում մի քանի ֆուտբոլիստների հետ, ովքեր հնարավոր է շուտով միանան թիմին»:
Մարզումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաև «Շիրակի» փորձառու խաղացող, թիմի ավագ Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ առաջին ուսումնամարզական հավաքը միշտ էլ անցնում է դժվարությամբ:
«Դժվարություն է նաև մարզվել արհեստական խոտածածկի վրա, քանի որ մենք Գյումրիում չունենք նման պայմաններ և սովոր չենք այսպիսի պայմանների: Առաջնության 2-րդ կեսում ամեն ինչ անելու ենք` լավ հանդես գալու համար: Չեմպիոնական տիտղոսը պահելը ավելի դժվար է, քան այն նվաճելը»,- շեշտեց թիմի ավագը:
Խոսելով մարզավիճակի և «Գելաքսի»-ի հետ կայանալիք հանդիպման մասին` Դավթյանը ասաց. «Դեռ չեմ հասել իմ լավագույն մարզավիճակին, բայց գնալով բարելավվում եմ: Մեզ համար ընդհանրապես կապ չունի` խաղը ընկերական է , թե` պաշտոնական: Մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար»: