|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ես միշտ ասել եմ՝ մենք մինչ այսօր, ցավոք, չենք կարողացել մեր քաղաքացիներին պարզ, մատչելի բացատրել, ընկալելի դարձնել Դաշնակցության էությունը, քայլերի տրամաբանությունը: Չենք կարողացել շատ ավելի լայն զանգվածների համոզել, որ կարելի է վստահել, հավատալ Դաշնակցությանը: Որ Դաշնակցությունն անկախ է, ինքնուրույն, սկզբունքային: Որ Դաշնակցության հետ կարելի է ընկերություն անել, ճամփա գնալ ու Հայաստանում կտրուկ-դրական փոփոխությունների հասնել:
Այս նույն միտքը ես ձեւակերպել եմ խորհրդարանական վերջին ճեպազրույցի ժամանակ՝ բառացի ասելով հետեւյալը. «Այս անգամ՝ Երեւանի ընտրություններում, մեր քաղաքացիները տեսնելու են իրական Դաշնակցության դեմքը»: Նախադասության վերջում երեք բառ է՝ 1. իրական, 2. Դաշնակցության, 3. դեմքը:
Եղիազար Այնթապցի հայտնի հեղինակը («1in.am», «Ժամանակ» թերթ), «Դաշնակցությունը մնում է առանց դիմակի» վերնագրի տակ բառացի մեջբերել է իմ ասած միտքը, բայց երկրորդ պարբերությունում փոխել է բառերի տեղը եւ հարց տվել՝ «Ո՞րն է Դաշնակցության իրական դեմքը». 1. Դաշնակցության, 2. իրական, 3. դեմքը: Այս փոխած շարադասության հիմքով էլ հեղինակը սկսել է մտքին զոռ տալ, իրեն ու այլոց հաճո վերլուծություն-մենաբանություններ անել:
Աստված Ձեզ հետ: Բայց հայոց լեզվով շանտղություն անելը լավ բան չէ ու սիրուն էլ չէ:
Աղվան Վարդանյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ