կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-04 15:40
Հասարակություն

Երկրորդ փուլ. ռուսերենից անբավարար է ստացել դիմորդների 44, «Հայոց լեզու և գրականություն»-ից` 36 տոկոսը

Երկրորդ փուլ. ռուսերենից անբավարար է ստացել դիմորդների 44, «Հայոց լեզու և գրականություն»-ից` 36 տոկոսը

Մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլը: Դիմորդներն արդեն քննություն են հանձնել «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու և գրականություն» առարկաներից:

Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցությունների բաժնից Yerkir.am-ին հայտնեցին, որ այս փուլում քննությունների պատկերը տարբերվում է առաջին փուլում արձանագրված արդյունքներից: Այսպես` ռուսաց լեզվից քննությանը մասնակցելու համար դիմել է 36 դիմորդ, սակայն քննությանը ներկայացել է 34 դիմորդ: Ամենաբարձր գնահատականը 18-ն է եղել, իսկ միջինը` 9.3 բալը: Անբավարար է ստացել 15 հոգի` քննություն հանձնածների 44 տոկոսը:

 Տեղեկացնենք, որ առաջին փուլի համեմատ` գնահատականների անկում է նկատվել, առաջին փուլում, օրինակ, անբավարար գնահատական էր ստացել քննություն հանձնածների 27 տոկոսը, իսկ միջին միավորը 10.29 էր:

 «Հայոց լեզու և գրականություն»  առարկայից երկրորդ փուլում քննություն հանձնելու համար հայտագրվել էր 322 դիմորդ, որոնցից քննությանը մասնակցել են 311-ը: Անբավարար է ստացել 117 դիմորդ, այսինքն` քննություն հանձնողների 36 տոկոսը, իսկ միջին միավորը 9.9 բալն է եղել: Ամենաբարձր` 20 միավոր ստացել է միայն 1 դիմորդ: «Հայոց լեզու և գրականություն»  առարկայի քննության առաջին փուլի ժամանակ միջին միավորը 13.1 էր, իսկ անբավարար գնահատական էր ստացել դիմորդների 9 տոկոսը:

 «Ֆիզիկա» առարկայից դիմորդները քննություն կհանձնեն հուլիսի 5-ին: