կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-24 09:56
Քաղաքական

Տարոն Մարգարյանի պատգամավոր աներորդին երկու ավտոտնակ և մեկ մեքենա է գնել. «ՀԺ»

Տարոն Մարգարյանի պատգամավոր աներորդին երկու ավտոտնակ և մեկ մեքենա է գնել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, 2016 թվականին 1 միլիոն 600 հազար դրամով երկու ավտոտնակ է գնել: Այս մասին armtimes.com-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից: Ռոբերտ Սարգսյանի նախորդ տարվա հայտարարագրում նշված է նաեւ, որ վերջինս 5 հազար ԱՄՆ դոլարով  MERCEDES-BENZ VIANO տեսակի ավտոմեքենա է գնել: Նույն տարում Ռոբերտ Սարգսյանը վաճառել է իրեն պատկանող VAZ 2121 ավտոմեքենան կրկին 5 հազար ԱՄՆ դոլարով:

2016 թվականի դրությամբ նա ունեցել է 6 միլիոն 100 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում նույնությամբ պահպանվել է: Ռոբերտ Սարգսյանի եկամուտը նախորդ տարի կազմել է 6.1 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունից էլ պարզ է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի՝ բազմաբնակարան շենքերում՝ 6 բնակարան, 1 առանձնատուն, 4 հողամաս: 2012 թվականին նա ունեցել է 3 ավտոմեքենա՝ 1 Audi A4, 1 Mitsubishi Pajero  եւ 1 VAZ 2121 տեսակի ավտոմեքենա, իսկ 2014 թվականին նա 35 հազար ԱՄՆ դոլարով գնել է Mercedes-Benz G500 տեսակի մեքենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: