Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) փոխնախագահ Օզգուր Օզելը մայիսի 11-ին հայտարարել է, որ երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն կապող օղակ է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության (AKP), նրանց դաշնակից «Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) ու մաֆիայի միջև:
Օզելի մեկնաբանությունները հաջորդել են թուրքական մաֆիայի առաջնորդ Սեդաթ Փեքերի տեղադրած տեսանյութին, որում նա խոսում է իբր գաղտնի պետական սխեմաների մասին, որոնցում ներգրավված են ԱԶԿ պատգամավորները, մասնավորապես՝ Թոլգա Աղարը. հայտնում է Gazeteduvar-ը։
Փեքերը հայտնի էր ԱԶԿ-ի հետ սերտ կապերով նույնիսկ մինչև 2020 թ.-ին Թուրքիան լքելը, ինչը, նրա խոսքով՝ իր տեսահոլովակում, տեղի է ունեցել կառավարության՝ հետապնդման սպառնալիքների պատճառով:
Օզելն ասել է, որ ՆԳ նախարար Սոյլուն կիրառել է երկակի ստանդարտ Փեքերի նկատմամբ՝ նշելով, որ մաֆիայի առաջնորդին թույլատրվել է ցույցեր անցկացնել Սև ծովի ափին 2015-ին, որտեղ նա սրտաճմլիկ հայտարարություններ է արել, որ երկիրը «կտեսնի արյան հոսքը»:
«Սոյլուն թույլ է տվել Փեքերին՝ ձայներ հավաքել Ժողովրդական դաշինքի օգտին, երբ դա իրեն հարմար էր, և հայտարարում է՝ «մենք մաֆիայի դեմ ենք պայքարում», երբ դա իրեն պետք է»,- ասել է խորհրդարանականը՝ նկատի ունենալով նախարարին:
Պատգամավորը նաև մեղադրել է ՆԳ նախարարին «հասարակական ոլորտում ավելի ու ավելի ագրեսիվ դառնալու մեջ»՝ գուցե նկատի ունենալով Սոյլուի վերջին հայտարարությունները ընդդիմության մասին այն բանից հետո, երբ CHP առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է, որ պետությունը «ծուլորեն հետևում է», թե ինչպես է Փեքերը մասնակցում հասարակական գործունեությանը:
«Եթե ԱԶԿ-ի, MHP-ի և մաֆիայի միջև դաշինք կա, ապա Սուլեյման Սոյլուն օղակն է»,- ասել է ընդդիմադիր CHP-ի փոխնախագահը:
Ավելացնենք, որ հրապարակած տեսանյութում Փեքերը նաև նշել է, որ հենց Սոյլուն է համարվում բոլոր շրջանակների կողմից Էրդողանի իրավահաջորդը։