Քոնեկտիկուտի կենդանաբանական այգու 6-ամյա ընձուղտը ձագ է ունեցել: Այգու տնօրենը հայտնել է, որ մյուս ընձուղտները եւ աշխատակիցները հավաքվել էին նրա շուրջը եւ հետեւել ընթացքին: Նա նաեւ հայտնել է, որ ձագուկի վիճակը շատ լավ է, եւ նա արդեն մոտենում է այցելուներին. տեղեկացնում է Fox news-ը: