|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ-ում հայտարարությունների ժամն է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր հայտարարությունը ձևակերպեց «Անպատասխանատվություն և արհամարհանք»։
«Փաշինյանի ընտանեկան թերթը հրապարակում է մի լուր, թե Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով ու հատկապես Հայաստանը ֆրանսիական կողմին փոխանցելու Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասին տվյալներ։ Սեփական երկրի անվտանգության նկատմամբ ավելի մեծ անպատասխանատվություն դժվար է գտնել։ Հետո հասկացել են կամ պետք էր մի քանի ժամով և լուրը արդեն ջնջված է, բայց այն արդեն վանդակից դուրս է թռչել»։
Մանուկյանի խոսքով՝ Փաշինյանի ուշքն ու միտքը մարդկանցից հարկ «քերելն» է, միայն մատ է թափ տալիս սեփական ժողովրդի վրա։ «Սեփական ժողովրդին դասակարգելով՝ արտագնա աշխատանքի մեկնողներին որոշել թույլ տալ ասֆալտի վրայով քայելել թե չքայլել, լոկ կարող է իրեն թույլ տալ մեկը, ով արհամարհում է սեփական ժողովրդին» ,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում