Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանը հպարտությամբ նշեց, որ առողջապահության ոլորտում կատարվել է 240 մլն-ից ավելի տնտեսում. գրում է «Ժողովուրդը» եւ նշում, որ թերթը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացել է, որ անցած մեկ տարվա ընթացքում ԱՆ կազմակերպած մրցույթների արդյունքում կնքվել է 17 պայմանագիր, որոնց արժեքը կազմել է նախատեսվածից 424 մլն դրամ պակաս:
Իհարկե, գրում է «Ժողովուրդը», պետական միջոցների տնտեսումը խրախուսելի է, սակայն կոնկրետ այս դեպքում չի բացառվում, որ դա արվում է ի հաշիվ մարդկանց առողջության: Բանն այն է, նշում է թերթը, որ շուրջ 4 ամիս ՀՀ առողջապահության նախարարությունը շաքարախտով հիվանդներին հատկացնում է բելառուսական ծագման անորակ ինսուլին, որն ընդունող հիվանդների վիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև հակառակը՝ վատանում է:
«Ժողովուրդ»-ը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար ՀՀ քաղաքացիների առողջության հաշվին կատարվող «տնտեսումների» մանրամասները: