|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին հարցը:
Առաջնորդվելով ՀՀ ԱԺ համապատասխան որոշումներով, նաև հիմք ընդունելով ՀՀ և ԵՄ միջև 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը՝ համապատասխան ֆինանսավորումը ստանալու և միջազգային կազմակերպությունների կողմից օժանդակվող ծրագրերին տրամադրվող գումարների շրջանառությունն ապահովելու նպատակով կառավարությունը որոշում է.
Թույլատրել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեին ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի արտաբյուջետային միջոցների նոր հաշիվ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը գործողության ժամկետով:
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է 2016 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» Միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ: