Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
5G բջջային կապի աշտարակները սպառնալիք են մարդկանց առողջության համար և պատերազմի դեպքում կարող են կիրառվել հակառակորդի կողմից որպես զենք: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի բյուջեի ու հարկերի հարցով հանձնաժողովի անդամ, Ազգային ազատագրական շարժման կոորդինատոր Եվգենի Ֆյոդորովը. ըստ Yerkir.am-ի` տեղեկացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Պատգամավորի խոսքով` կապի միջոցները միշտ էլ որպես զենք կիրառվել են, և քանի որ Ռուսաստանը պատերազմական վիճակում է, իր մտահոգությունն արդարացված է:
«Հարկավոր է մտահոգվել, սակայն պետք է համակարգն այնպես կառուցել, որ 5G-ի աշտարակներն առողջությանը վնաս չհասցնեն»,- ասել է Ֆյոդորովը` հավելելով, որ Ռուսաստանի դեմ պատերազմ է մղվում, որի մասն է կազմում կորոնավիրուսի համաճարակը:
Իսկ ապագայում, նրա կարծիքով, հարկավոր է վտանգ տեսնել բնակչության զանգվածային չիպավորման մեջ, ինչպես հիմա շներին ու կատուներին են չիպավորում, և դա ոչ ոքի չի զարմացնում:
Պատգամավորը համոզված է, որ չիպավորումը Ռուսաստանի վզին է փաթաթվելու միջազգային հանրության կողմից, որը ցանկանում է վերադարձնել ստրկավաճառությունը` ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելով:
Ապրիլի սկզբին Մեծ Բրիտանիայում դեպքեր եղան, երբ մարդիկ փորձում էին ոչնչացնել 5G-ի աշտարակները` համարելով, որ դրանք COVID-19-ի տարածման պատճառ են: Ընդհանուր առմամբ, վնասվեց կամ այրվեց 20 աշտարակ` Լիվերպուլի արվարձանում և Արևելյան Անգլիայում: Ավելի ուշ նման դեպքեր արձանագրվեցին Ռուսաստանում, մասնավորապես` Հյուսիսային Օսիայում: