Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանն այլևս չի հանդիսանում այս երկրի ղեկավարը, Փաշինյանի և նրա թիմի հրահանգները դուք պարտավոր չեք կատարելու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեցին Երևանի Արաբկիրի թաղապետարան մտած քաղաքացիները, որոնք դատապարտում էին մարդկանց ստիպողաբար Փաշինյանի հանրահավաքի տանելու գործելաոճը։
«Այսօր փորձ է արվում մարդկանց ապօրինի տանել, լցնել հրապարակները՝ ինչ է թե ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանն այս երկրում ունի իշխանություն։ Դա բարձակ սուտ է․ այն սուտը, որ 3 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը տարածել է այս երկրում, հիմա էլ ցանկանում է ամրապնդել ձեր ներկայությամբ։ Դուք պարտավոր չեք Նիկոլի ստերին աջակից լինել»,-ասացին ակցիայի մասնակիցները։
Հիշեցնենք, որ առցանց հարթակում երեկ տարածվեցին ՏԻՄ մարմինների պաշտոնյաների հետ հեռախոսային խոսակցության ձայնագրություններ, որոնցում պաշտոնյային զանգահարած անձը ներկայանում է իբրեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ու հետաքրքրվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի մեկին հայտարարած հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց տեղափոխման խնդիր կա՞, տրանսպորտի հարց պե՞տք է լուծել։ Զրուցակիցներն էլ պատասխանում են, թե ինչ են արել այդ ուղղությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․