կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-22 13:27
Հասարակություն

Հայաստանը հինգերորդ անգամ մասնակցելու է ''Մոլորակի ժամ''-ին

Հայաստանը հինգերորդ անգամ մասնակցելու է ''Մոլորակի ժամ''-ին

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF), ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, «HSBC Բանկ Հայաստան»-ի, «Բեսթ վեսթերն կոնգրես» հյուրանոցի նախաձեռնությամբ` Հայաստանում ևս մեկ անգամ անցկացվելու է «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիան, որի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերի միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:

 

Հայաստանը ակցիային մասնակցում է  արդեն հինգերորդ անգամ: Մարտի 23-ին` ժ. 20:30-ից 21:30-ը, Երևանում մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի խորհրդանիշ շենքերի և օբյեկտների արտաքին լուսավորությունը, նաև` փողոցներինը: 

 

«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Ի դեպ, մասնակից քաղաքների թիվը տարեցտարի աճում է. 2012-ին ակցիան մասնակցել է 37 մայրաքաղաք: Այս տարի մասնակցելու է աշխարհի ավելի քան 150 պետություն: